Առողջ երեխա
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ ողնաշարի վնասումը ոչ մի կապ չունի այն դիրքի հետ, որով հաճախ նստում են:
Թիկունքն ուղիղ պահել ամենևին էլ անհրաժեշտ չէ, իսկ գիտնականների կարծիքով, ամենաճիշտը «ղեկավարի կեցվածքն» է` աթոռի թիկնակին կիսահենված:
Ինչպես ճիշտ նստել և պառկել, խորհուրդ են տալիս բժիշկները
Առավոտն սկսել ձգումներով
Եթե մարդու մոտ նորմալ ողնաշար է, ծռումներ (սկոլիոզ, կիֆոզ և այլն), օստեոխոնդրոզ չկան, ապա նա կարող է նստել ինչ դիրքով որ ցանկանա: Սակայն, եթե կինն անընդհատ քայլում է բարձր կրունկներով կոշիկներով, ապա նրա մոտ ավելանում է ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների ծռումները և ուղիղ դիրքով նստելն արդեն անհարմար է դառնում: Ամենահարմար դիրքն այդ դեպքում «ղեկավարի կեցվածքն» է: Դա նաև հանդիպում է տղամարդկանց մոտ, ովքեր«գարեջրային որովայն» ունեն, ինչի պատճառով երբեմն զարգանում է հիպերլորդոզ` ողնաշարի գոտկատեղային առաջնային հատվածի ուժեղ ծռումներ: Դրա համար նրանք նախընտրում են կիսապառկած դիրքը:
Երեխաներին արժե՞ ստիպել ամբողջ ժամանակ թիկունքն ուղիղ պահել:
Նրանց հարկ է հանգիստ թողնել: Եթե երեխայի մոտ հիպերէլաստոզ է (հոդերի բարձրացած ճկունություն), այսինքն, սկոլիոզի զարգացման համար նախադրյալներ կան, ինչ դիրքով էլ նրան նստեցնեք, բոլոր դեպքերում էլ թիկունքի հետ կապված խնդիրներ կլինեն: Եթե երեխայի ողնաշարն առողջ է, ինչ դիրքով էլ ցանկանա նստել, նա կարող է անվերջ պտտվել: Երեխաներին չպետք է սահմանափակել, չի կարելի նրանց ստիպել առավոտյան մարզանք կատարել, եթե չեն ցանկանում: Հետևեք կենդանիներին, որոնք քնից արթնանալուն պես անմիջպես չեն ցատկոտում, այլ օրն սկսում են ձգվելով: Իսկ եթե օրգանիզմն ամեն օր սթրեսների ենթարկել անվերջ մարզանքներով և կոնտրաստ ցնցուղներով, վերջիվերջո սիմպաթիկ-ադրենալային համակարգը շարքից դուրս կգա:
«Ճոճանակը» որպես օրինակ
Հավանաբար, ամենալավ կեցվածքն ունեն մարզիկներն ու մոդելները: Դա ճիշտ չէ: Նրանց կեցվածքն անբնական է և ոչ ֆիզիոլոգիական. որովայնը ներքաշված է, թիակներն էլ առաջ են մղված: Բոլորից ճիշտ քայլում են «ճոճվողները». թիակներն ուղղված են, ձեռքերը թույլ ընկած, մի փոքր թեքված դեպի ուսերը: Երբ թիակներ դիրքը սխալ է, ողնաշարի ֆիզիոլոգիական թեքումն ավելանում է, ինչն էլ հանգեցնում է միջողնային նյարդերի սեղման (միջողնային նևրալգիա):
Ոտքը ոտքին դրած նստելն, արդյո՞ք, վտանգավոր չէ
Նման դիրքով նստել խորհուրդ չի տրվում 40 տարեկանից հետո` այն կհանգեցնի սկոլիոզի զարգացման: Այդ սովորությունից հարկ է հրաժարվել կամ գոնե ժամանակ առ ժամանակ ոտքերի դիրքը փոխել:
Երբեմն կարծում են, որ չի կարելի քնել ձախ կողքի վրա, որպեսզի սիրտը չճնշվի: Դա թյուր կարծիք է, որովհետև սիրտը գտնվում է ոչ թե ձախ կողմում, այլ կրծքավանդակին մոտ կենտրոնում ու այն ճնշել հնարավոր չէ, որովհետև պաշտպանված է կրծքային բջիջներով: Գլխուղեղը չի քնում նաև գիշերը: Եթե օրգանիզմն ինչ-որ անհարմարություններ է զգում, ապա գլխուղեղը հրաման է ուղարկում և մարդը քնի մեջ մի կողմից մյուսն է թեքվում: Եթե միայն հարբած չէ: Այդ դեպքում հնարավոր է և ձեռքը թմրեցնել, և ոտքը ճզմել:
Ինչպես առողջ պահել ողնաշաը
Ավելի շատ ոտքով քայլել, կոշիկների կրունկը չպետք է գերազանցի 3 սմ-ը: Օգտակար են մարզումները, լողը, ձգումները, նաև առողջ կենսակերպը:

Կարդացեք նաև

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...


Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...


Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...


Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...


Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...


«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...


Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...


Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...


Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...


Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...


Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...


Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն